2 վայրկյան
2 վայրկյան ֆր.՝ 2 secondes | |
---|---|
Երկիր | Կանադա[1] |
Ժանր | դրամա[2] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | սեպտեմբերի 12, 1998[3] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Մանոն Բրայան[2][4][1] |
Պրոդյուսեր | Ռոժեր Ֆրապիե[1] |
Սցենարի հեղինակ | Մանոն Բրայան[1] |
Դերակատարներ | Ալեքսիս Բելեկ[2], Անդրե Բրասար[2][1], Շառլոտ Լորիե[2][4][1], Դինո Տավարոնե[2][4][1], Ջիսի Լոզոն[2][1], Լուիզ Ֆորեստիե[2][1], Ստեֆանի Մորգենշտեռն, Սյուզան Կլեման[2][4] և Իվ Պելետիե[2][1] |
Օպերատոր | Լուիզ Արշամբո |
Մոնտաժ | Ռիչարդ Քամյու[1] |
Պատմվածքի վայր | Քվեբեկ |
Կինոընկերություն | Max Films |
Տևողություն | 101 րոպե |
2 վայրկյան (ֆր.՝ 2 secondes), 1998 թվականին ռեժիսոր Մանոն Բրայանի նկարահանած կանադական ֆիլմ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորին ստիպված է լքել լեռնային հեծանվասպորտը, որով նա զբաղվում էր։ Պատճառն այն է, որ մեկնարկի ժամանակ Լորին ուշացել էր ամբողջ 2 վայրկյան։ Խմբի ղեկավարը հեռացնում է նրան, և Լորին մեկնում է Մոնրեալ` իր հարազատ քաղաք, որտեղ ապրում էր եղբոր հետ։ Լորրին հուսահատված էր, բայց շուտով տեղծված իրավիճակից ելք է գտնում. նա աշխատանքի է անցնում որպես առաքիչ. հիմա նա նորից կարող էր ամբողջ օրը անցկացնել հեծանիվով։ Մի անգամ նա ծանոթանում է Լորենցոյի հետ, ով հեծանիվների խանութի սեփականատեր է։ Նրանք միմյանց մեջ գտնում են հարազատ հոգիներ։ Պատմությունն այն մասին, որ Լորենցոն` երբեմնի հմուտ մրցարշավորդը, բաց է թողել իր երջանկությունը, խորը տպավորությունը է գործում Լորիի վրա։ Վերջինս հասկանում է, որ իր կյանքում, որում ոչինչ չկա հեծանիվից բացի, կարող է հայտնվել սիրելի մարդ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շառլոտա Լորե - Լորի
- Դինո Տավարոնե - Լորենցո
- Սյուզան Կլեմեն - գեղեցկուհի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2 վայրկյան(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|